-20%
Ավարտվում է

Նկարագրություն

BINASPORT CREATINE 200 գր

Համեր։ Նարինջ/ Արքայախնձոր/ Սև հաղարջ/ Ձմերուկ/ Խաղող/ Բալ

*BINASPORT ապրանքանիշի հումքը 100% արտադրվում է եվրոպական խոշորագույն ընկերությունների կողմից, որոնք ունեն կատարյալ հեղինակություն։

Կրեատինը հանդիսանում է մարդու օրգանիզմի բջիջների էներգիայի պահպանման և փոխանցման գլխավոր միջոցը։ Կրեատինն ուղղակիորեն ազդում է մկանների կծկումների վրա և զգալիորեն թուլացնում է մկանային հոգնածությունը, խթանում է մկանային հյուսվածքների աճը։ Այժմյան սպորտային բժիշկությանը հայտնի ամենաօպտիմալ կրեատինի ձևը մոնոհիդրատն է։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այն անձինք, ովքեր օգտագործում են այս տեսակի սպորտային սնունդը, ունեն ավելի բարձր ուժային ցուցանիշ և ավելի արագ են հավաքում մկանային զանգված։ Կրեատինը բարձրակարգ մթերք է, որն արտադրվում է միկրոնիզացված հում հումքից, որը համապատասխանում են GMP չափանիշներին։ Բինասպորտի կողմից առաջարկվող կրեատին մոնոհիդրատն ամենաարդյունավետն է ընդունված կրեատինի բոլոր տեսակներում և օգտագործվում է այն բոլոր ատլետների շրջանում, ովքեր ցանկանում են մեծացնել իրենց մկանային զանգվածը, բարձրացնել ուժային ցուցանիշները և դիմադրողականությունը, կատարել ավելի շատ մարզումներ, որը և անմիջականորեն կապված է մկանային զանգվածի աճի հետ։ Այն թողարկվում է հաբերի և փոշու տեսքով և տարբերվում է իր համային բազմազանությամբ։ Սա իդեալական մթերք է բոլոր պրոֆեսիոնալ և սիրողական սպորտով զբաղվողների համար։