-15%
Ավարտվում է

Նկարագրություն

Արժեքները
Կացություն, ներառյալ էկո նախաճաշ
— 2 անձը — 21.250 դրամ` 25.000 դրամի փոխարեն
— 4 անձը — 33.150 դրամ`39.000 դրամի փոխարեն

Հավելյալ անձ — 7000 դրամ

Հավելյալ
«WOW Glamping»-ն առաջարկում է 5 վրան, որոնք շքեղ կահավորված են եւ հայկական շունչ ունեն: Յուրաքանչյուր վրանում կան լոգարանի պարագաներ` սրբիչներ, շամպուն և լոգանքի գել: Ընդհանուր օգտագործան զուգարաններն ու սանհանգույցներն ապահովված են տաք և սառը ջրով:

Կտրոնի գործածության պայմաններ
Առաջարկից օգտվելու համար պարտադիր է ներկայացնել զեղչային կտրոն` տպագիր կամ sms-ի տեսքով:
Մեկ կտրոնը մեկ վրանի` մեկ օր ամրագրման համար է:
Կտրոններն ուժի մեջ են մինչև 28.02.2021
Հնարավոր են ակցիայի ժամկետային կամ գնային փոփոխություններ, ճշտել նախապես:
Կտրոններն ուժի մեջ են մինչև ակցիայի ժամկետի ավարտը, եթե այլ բան նախատեսված չէ ակցիայի պայմաններով:

Նկարագիր

«WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ ճամբարն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։ Ձեզ սիրով սպասում ենք գեղատեսիլ Լոռվա հրաշք Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայրում:
Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին նո՛ր որակ: Մայր բնությունը նորովի բացահայտելու, սիրելու, կապվելու և հոգ տանելու համար «WOW Glamping»-ը Էկո/կանաչ տուրիզմի նո՛ր հնարավորություններ է ընձեռում ձեզ:
Գլեմփինգը նաև ճանապարհորդության ու անմոռանալի հանգստի նոր ուղղություն է:

«WOW Glamping»-ն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ․ ունենք նաև բացոթյա ընդարձակ տարածք կրեատիվ միջոցառումների համար և հարմարավետ թեյատուն: Իսկ ճաշացանկը գերազանցապես կազմված է Դսեղ գյուղի էկո-սննդամթերքից:
«WOW Glamping»․ առաջի՛նը Հայաստանում, եզակի՛ն իր տեսակի մեջ:

Ուշադրություն

* ՊԱՐՏԱԴԻՐ է կատարել ամրագրում կտրոնները գնելուց ԱՌԱՋ: